Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցներ են (երեկ և այսօր) ունեցել, հանգամանալից քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային որոշ խնդիրներ, հայտնում է IRNA գործակալությունը։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առկա տարաձայնությունները և առկա խնդիրները, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները։
Խոսելով տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության ու առաջընթացի դեմ Սիոնիստական ռեժիմի դավադրության մասին՝ Ամիր Աբդոլլահիանն ասել է.«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները»։
Ըստ աղբյուրի՝ հաշվի է առնվել նաև ԶԼՄ-ների գործունեությունը երկու երկրների շահերին ավելի համահունչ կառավարելու անհրաժեշտությունը։