ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է

ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր Սիսիանի համայնքներից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, եւ ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։ Մեկ այլ համայնքում նրան բռնել են, եւ ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։

Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։ Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջեւանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել։

Leave a Reply

Your email address will not be published.