Ոճրագործությունից 31 տարի անց Ադրբեջանի նպատակը ԼՂ–ն էթնիկ զտումների ենթարկելն է. ՀՀ ԱԳՆ

Ոճրագործությունից 31 տարի անց Ադրբեջանի նպատակը ԼՂ–ն էթնիկ զտումների ենթարկելն է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարում է, որ Ադրբեջանը խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, խաթարում է տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
Մարաղայի ոճրագործությունից 31 տարի անց շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակված է պահում Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը` ապացուցելով, որ իր նպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` հիշելով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ջարդերի օրը։
«Լեռնային Ղարաբաղում կանխամտածված կերպով հումանիտար ճգնաժամի ստեղծումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում զինադադարի պարբերական խախտումներն ու ագրեսիվ գործողությունները, քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու ահաբեկումը կրկին ապացուցում են, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելն է»,– ասված է հաղորդագրությունում։
«1988-1991թթ. Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չեն ստացել վերադառնալու իրենց տներ և իրացնելու իրենց իրավունքները, այդ թվում՝ տնօրինելու իրենց մասնավոր սեփականությունը»,– ասված է հայտարարությունում։

Leave a Reply

Your email address will not be published.