Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն նոր լարվածություն է. Իրանի ԱԽ քարտուղար

Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն նոր լարվածություն է. Իրանի ԱԽ քարտուղար

Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին , Թեհրանում  իր գործընկեր ՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է , որ լարվածության սրումը ձեռնտու կլինի կայունության և անվտանգության հակառակորդներին։

«Իրանը դեմ կլինի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխության։ Իրավիճակի բոլոր կոնֆլիկտների լուծումը պետք է տեղի ունենա երկխոսության և համագործակցության միջոցով, այլ ոչ թե ուժային մոտեցումներով»։

Նա նաև հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը «զսպվածության և խոհեմության ճանապարհով»:

Նյութն՝  այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.