Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձոր կատարած այցի շրջանակներում այցելել է նաև Գետափ համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերակառուցված միջհամայնքային ավտոճանապարհին և այլ ծրագրերին։
«Գետափ համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերակառուցվել է միջհամայնքային ավտոճանապարհը, տեղի դպրոցի դիմաց կառուցվում է նաև բնակչության համար կարևոր նշանակություն ունեցող վերգետնյա անցում», – ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է Փաշինյանը:
Գետափցի դպրոցականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտնել է նաև, որ որոշվել է Գետափում նոր մարզադպրոց կառուցել, որը կունենա նաև լողավազան և թույլ կտա երեխաներին տարբեր մարզաձևերով զբաղվել։
Մանրամասները՝ տեսանյութում։