Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 06 խումբը կանչով մեկնել է Աբովյան փողոց Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ, որտեղ՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի են հայտնաբերել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 57-ամյա Ռ․ Պ․-ն է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։