Զինվորական համազգեստով ադրբեջանցիներ էին մտել Սիսիանի բնակիչներից մեկի տուն։ Երեկվանից ամբողջ սոցիալական ցանցերը ողողված են այս հայտարարությամբ, որի մասին պաշտոնական տեղեկություններ էր հրապարակել Պաշտպանության նախարարությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00–02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ադրբեջանցիները հայտնաբերվել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։
Մանրամասներին ծանոթացեք Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում