Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն

Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն

ԱԺ պատգամավորը բացարձակապես համաձայն չէ, որ իր արարքներում «խուլիգանության» հատկանիշներ կան։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն, որի միջնորդությունը այսօր խորհրդարանում ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ ես անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդությանը, քանի որ ինքս էլ շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի», – իր ելույթում հայտարարեց Մհեր Սահակյանը:
Անդրադառնալով միջադեպին ՝ պատգամավորը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ ագրեսիվ պահվածք է դրսևորել , երբ նրանք փակ նիստում քննարկել են Հռոմի ստատուտի հարցը։
«Վեճի ընթացքում ես չեմ չեմ միջամտել մինչև այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը չարաշահում է հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք է ցուցաբերում, բղավում և նկատողություն է անում ընդդիմադիր պատգամավորներին», – ասաց Մհեր Սահակյանը։
«Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կենալով և բղավելով մոտեցավ ինձ: Ես, հաշվի առնելով նրա ագրեսիվ պահվածքը, ուղղվեցի և հարվածեցի նրան զուտ ինքնապաշտպանական նկատառումներով»,– պատմեց նա ու հավելեց, որ դրանից հետո հեռացել է սենյակից, որպեսզի վիճաբանությունը չշարունակվի։
Մանրամասն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.