Այս պահին որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ

Այս պահին որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ

Այս պահին որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այս պահին ադրբեջանական կողմից հրետակոծությունը Տեղի շրջանում շարունակվում է։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չկան` զինվորներ են բոլորը։ Մեկ տասնյակի չի հասնում վիրավորների թիվը։ Իսկ ինչ վերաբերում է զոհերին, ապա հստակ է, որ 3 զոհ կա»,–ասաց Գրիգորյանը։
Սոթքի բնակիչներից մեկն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կրակոցներ են հնչել նաև Սոթքի շրջանում, հանքի հատվածում։
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
Ըստ ԶԼՄ–ների` վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

Leave a Reply

Your email address will not be published.