Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է․ զոհվածի մայր

Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է․ զոհվածի մայր

Խոստացված խաղաղության դարաշրջանում մեզ սպասվում է սողացող պատերազմ և սպանդ։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։

«Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է։ Վաղն այս բոլոր առաջխաղացումները սպասվում են Արարատում, Վարդենիսում, Ջերմուկում, Երևանում։ Իսկ մեզ արնաքամ անելով հյուծող, մեր սերունդը լափող դահիճները հայտարարում են, թե ակցիա անողները վտանգում են մեր սահմանները։ Մենք երեկ ականատես եղանք Բնունիս համայքնում դիվերսիոն խմբերի ներթափանցմանը, նրանք փորձում են դա ներկայացնել, որ ադրբեջանիցները մոլորվել են, այն ինչ չեն ասում, որ դրանք մի քանի հոգանոց դիվերսիոն խմբեր են։

Այս դիվերսիոն հարձակումները, զավթումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ այս շները զավթած են պահում իշխանությունը, իսկ մենք անտարբեր հետևում ենք զարգացումներին, և թույլ ենք տալիս, որ մեզ ծաղրեն»,- ասաց Նաիրա Մելիքյանը։

Նաիրա Մելիքյանը պայքարի կոչով դիմեց երիտասարդությանը:

«Դուրս եկեք հանուն զոհված տղաների հիշատակի, հանուն ձեր ապագայի և ապրելու իրավունքի։ Դիմում եմ առաջին և քառօրյա պատերազմի մասնակիցներին՝ տղերք, ձեր պահած Արցախն այսօր հանձնվում է, հանձնվում է նաև Հայաստանը։ Կանգնեք հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր զավակների, և ամեն բան հնարավոր կլինի հետ շրջել»,- ընդգծեց Մելիքյանը։

Leave a Reply

Your email address will not be published.