Հարավային Կորեայի Կաննին քաղաքի շրջանում բնական հրդեհի պատճառով առնվազն 40 տուն է ավերվել, այրվել են անտառային զանգվածի զգալի տարածքներ։ Ավելի քան 300 տեղացիներ և մոտ 700 զբոսաշրջիկներ ստիպված են եղել լքել վտանգավոր շրջանը։
Քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով՝ ավերվել է 28 առանձնատուն, 12 պանսիոնատ և 4 Հյուրանոց, զոհերի մասին այս պահին չի հաղորդվում: