Հրդեհ Զորավար Անդրանիկի փողոցում

Հրդեհ Զորավար Անդրանիկի փողոցում

Ապրիլի 11-ին, ժամը 19:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին, մարվել՝ 21:08-ին: Այրվել են բնակելի տնակը (30 քմ)՝ գույքով, և կից ինքնաշեն փայտե խորդանոցը (10 քմ)՝ կենցաղային իրերով:

Leave a Reply

Your email address will not be published.