Shamshyan.com-ի հաղորդմամբ երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում Բագրատունյաց 15 հասցեի դիմաց բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արա Խ.-ի վարած Nissan մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Պ.-ի վարած Ford մակնիշի և «Սափսան» ընկերության տնօրենի կողմից կայանված Nissan մակնիշի ավտոմեքենաները:
2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: