«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման պատճառը բանակում տիրող անտերությունն է, որի մասին երեկ ուղղակի կամ անուղղակի հաստատեցին հենց իրենք՝ իշխանականները։ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից, ինչպես նաեւ որոշ ՔՊ-ականների հարցազրույցներից պարզ դարձավ, որ մասնավորապես Տեղ գյուղի հայ դիրքապահները թողնված են եղել բախտի քմահաճույքին՝ ո՛չ դիրքերն են ճշտված, ո՛չ խրամատներ կան, իսկ դիրքապահների եւ հրամանատարական կազմի վրա էլ դրված է ադրբեջանցիների հետ լեզու գտնելու պարտավորությունը։
Ակնհայտ դարձավ, որ բանակին, իսկապես, չկրակելու հրաման է տրված։ Նշենք, որ Տեղում կատարվածի վերաբերյալ ՊՆ-ի տարածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանական պիկապը մոտենում է, մերոնք չեն կրակում։ Իշխանական սյունեցի պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանն ու Արմեն Խաչատրյանը երեկ դա բացատրում էին նրանով, որ չեն կրակել, որովհետեւ ադրբեջանցի եւ հայ հրամանատարների միջեւ դիրքային հարցերով բանակցություններ պիտի տեղի ունենային։ Փնթի «կռուտիտը» դարձել է իշխանությունների արդարացման միակ միջոցը։
Մանրամասներն ՝ այստեղ