Ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ից, զորացրումը՝ հունիսի 15-ից

Ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ից, զորացրումը՝ հունիսի 15-ից

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
Ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ին, զորացրումը՝ հունիսի 15-ից։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամկետը սահմանել հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
Նշենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
Նյութն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.