Ի՞նչ նպատակ է հետապնդում ապրիլի 11-ի ռազմական գործողությունները․ Տիգրան Աբրահամյան

Ի՞նչ նպատակ է հետապնդում ապրիլի 11-ի ռազմական գործողությունները․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի կողմից ապրիլի 11-ին իրականացված ռազմական գործողությունների, սահմանային և բանակցային բացթողումների հետ կապված Բաց TV-ին հարցազրույց է իրականացրել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

-Ապրիլի 11-ին Տեղ գյուղում Ադրբեջանցիների կողմից տեղի ունեցող ռազմական գործողությունները, որին զոհվեցին պաշտոնական տվյալներով 4 զինծառայող և վիրավորվեց 6-ը։ Այս ամենը սահմանային և բանակցային ինչպիսի՞ բացթողումների մասին է վկայում։

-Գլխավոր խնդիրը այս իրավիճակում այն էր, որ ի սկզբանե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մեջ կար քաղաքական պայմնավորվածություն՝ ապրիլի 1-ից Հայաստանը Արցախին կապող ճանապարհի երթուղու փոփոխության մասով, որը Տեղ գյուղից փոփոխվելու էր դեպի Կոռնիձորի հատված։ Սա նշանակում էր, որ Հայաստանի իշխանությունները  ի սկզբանե տեղյակ էին, որ որոշակի հատվածում դա տարբեր գնահատականներով 10-12 կիլոմետրանոց հատված է, և  նոր բնագծեր տեղակայելու անհրաժեշտություն էլ է առաջանալու։ Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումների կամ դրա բացակայության պայմաններում Ադրբեջանը առաջինն է եկել տեղակայվել  և տեղակայվել է այն ուղղություններով, որոնք համարել է իր համար առաջնային, որպես իր համար բարենպաստ դիրքեր  և դրանից էլ սկսած վերջին 10 օրերի ընթացքում անընդհատ տեղի են ունեցել սահմանային վեճեր, եղել են բանակացություններ՝ տեղանքում որոշակի ճշգրտումներ իրականացնելու և տեղակայումների մասով։ Հիմա փաստացի այս միջադեպի հիմքում առաջին հերթին այն հանգամանքն էր, որ Հայաստանի իշխանությունները ժամանակին անհրաժեշտ քայեր չէին ձեռնարկել և սահմանագծի այդ հատվածում անհրաժեշտ միջոցառումներ չէին արել։ Իրավիճակը բերեց հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը իր ձեռագրի տրամաբանության շրջանակներում օգտվելով առիթից և իր համար ստեղծված բարենպաստ իրավիճակից փաստացի սադրանք հրահրեց, որը հետագայում բերեց և հանգեցրեց ողբերգութան։

-Սահմանային այդ ճշգրտումները ի՞նչ ձևաչափով են տեղի ունենում, ի՞նչ կանոնակարգով, ո՞վ է հրաման տալիս որևէ զինծառայողի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։

-Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ օրինակ Հայաստանի Պաշտպանության  նախարարի տեղակալը հայտարարում է, որ իրականում սահմանային ճշգրտումների համար կա սահմանված սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով և դրանք դրա շրջանակներում են իրականացնելու, բայց հետո նշում է, որ տարբեր ուղղություններով զինվորականները, ըստ անհրաժեշտության բանակցում են և փորձում են նմանատիպ խնդիրներ կարգավորել։ Այսինքն այս իրավիճակում ակնհայտորեն կա գործառույթների և դրվող առաքելության մասով ճշգրտման հարցեր, որոնք որևէ ձևով չի կանոնակարգվում և ՊՆ-ի պաշտոնյան ևս, ով ունի փոխնախարարի կարգավիճակ հաստատում է, որ նմանատիպ հարցերը տեղերում բանակցություններ են և որևէ ձևով չեն կանոնակարգվում։ Բնականաբար, դրանք տարբեր իրավիճակներում կարող են բերել խնդիրների։ Այս վերջին միջադեպը ցույց է տալիս, որ իրականում Ադրբեջանը նպատակ է ունեցել հասնելու հայկական դիրքից զինծառայողների այդ հատվածից դուրս բերմանը, և դրա նպատակով իր դրած խնդիրներն ու պահանջները չբավարարելով, փաստացի գնացել է նման գործողությունների, որն էլ բերել հանգեցրել է նման ողբերգության։

-Արդյ՞ոք հայկական կողմը իրավունք չուներ կրակ բացել իրենց կողմ եկած ադրբեջանցիների ուղղությամբ։

-Իրավունք կամ պարտականությունները սահմանվում են համապատասխան կանոնագրքերով և, բնականաբար, տարբեր իրավիճակների համար տրված է թե զինծառայողը ինչպես պետք է գործի։ Այլ հարց է թե ի՞նչ է նշանակում իշխանության հնչեցրած այն հայտարարությունը, թե մենք այնպես ենք գործում, որպեսզի էսկալացիա թույլ չտանք։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը ունի քաղաքական որոշում՝ սահմանագծին հնարավորինս մեղմ քայլեր գործադրելու և կրակ բացելու, սակայն այն դեպքում, երբ այն խիստ անհրաժեշտ է․ մոտավորապես սա է իշխանությունների ձևակերպումը, ինչն էլ իրականում չի համապատասխանում իրավիճակային պահանջներին։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ զինծառայողները ինչու են այսպես կամ այնպես վարվել, այլ խնդիրը այն է թե քաղաքական իշխանությունը զինված ուժերին ինչպիսի հրամաններով և կարգադրություներով է հրամցնում, և ինչ հետևանքներ է դա հետագայում ունենում։

Հեղինակ՝ Սվետա Վարդանյան

 

Leave a Reply

Your email address will not be published.