Թող Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծի ու հրապարակի իմ նամակը, եթե չհրապարակի՝ ստախոս է. Սերժ Սարգսյան

Թող Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծի ու հրապարակի իմ նամակը, եթե չհրապարակի՝ ստախոս է. Սերժ Սարգսյան

Այս իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները փչացրել են իրենց գժի տեղ դնելով,  կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով նաև ծածուկ, հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում, իր կառուցողական գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Խաչատուրովին: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը 2011-2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք է կնքել Արդբեջանի հետ, միաժամանակ խստորեն սահմանափակել է զենքի մատակարարումները Հայաստանին և ինքը դրա մասին իմացել է Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո, Սերժ Սարգսյանն ասաց. «Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետև եթե Հյաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆոֆ նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ: Ես միայն կարող եմ ասել, որ երբեք ես որևէ փաստաթուղթ՝ լինի նամակ, լինի համաձայնագիր, կամ որևէ այլ փաստաթուղթ,  լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել:

Թող անհամեստ չհնչի, բայց ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական պետությունների շահը: Ես պնդում եմ, թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի, չունենա էլ, ինքն իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ էս էլ կարող է վերագրել: Բայց վստահաբար այդ իրավունքն ունի, ինքը կարող է գաղտնազերծել և հրապարակել: Եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է: Թեև այնպիսի մեղմ բառ ասացի, որպեսզի ձեզ չվիրավորեմ»:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հակադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մադրիդյան սկզբունքների մասին երեկ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե ՀՀ-ն այդպես ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։

«Բոլորդ էլ տեղյակ եք՝ մինչև 2018թ. բանակցող հինգ կողմերից հինգն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը՝ Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա։ 2018թ. հետո այս հինգից չորսն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ խնդիրը՝ Ադրբեջան, ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ։ Միայն ՀՀ կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է։ Դե ամոթ է, էլի, վերջապես, թող գնան, մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող մի հատ հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն ՀՀ տարածքից, ինչքան են կորցրել։

Եթե չհիշեն, ես ասեմ, թող մտածեն՝ 100 անգամ ավելին, քան Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց։ 4 անգամ ավելի շատ կորուստ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել, քան Ապրիլյան պատերազմի ժամանակ»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Leave a Reply

Your email address will not be published.