Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն է իրականացրել, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ անդրադարձել էին սահմանային գոտում ստեղծված իրավիճակին։ Մինչ հայ հայտնիների մի մասը անդրադառնում էր սահմանային լարված իրավիճակին, մյուս մասը՝ իր սոցիալական հարթակներում շարունակում էր կիսվել իր սովորական առօրյայի կադրերով։