Առաջին անգամ չի պարոն Փաշինյանը հնչեցնում սահմանին զորքերի հայելային տեղաշարժի մասին, որն այդպես էլ մնացել է անպատասխան ադրբեջանական կողմից, ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով, քարտեզների ռազմական մասը հաստատված է նաև Գլխավոր շտաբի մշտական օգտագործված քարտեզներով՝ Սովետական Միության», – ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք՝ կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա։
Նյութն ՝ այստեղ