Առաջնորդվում ենք պետական շահերով. պատգամավորը՝ ՆԱՏՕ–ի զորավարժության և ՌԴ արձագանքի մասին

Առաջնորդվում ենք պետական շահերով. պատգամավորը՝ ՆԱՏՕ–ի զորավարժության և ՌԴ արձագանքի մասին

Իշխանության ներկայացուցիչները մեկնաբանել են Հայաստանի զինված ուժերի առաջիկա մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ինչպես նաև Ռուսաստանի դերը Տեղ գյուղում իրավիճակը կարգավորելու գործում:
Հայաստանն առաջ է շարժվում իր պետական շահերով և ամեն ինչ անում է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար։ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու հարցով պաշտոնական պարզաբանում տալու համար դիմել է հայ գործընկերներին: Նա նաև նշել էր, որ ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից հրաժարվելը ափսոսանք է առաջացնում և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը:
«Մի քիչ անհասկանալի է, որ Մարիա Զախարովան Հայաստանից պարզաբանումներ է պահանջում։ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների գործընկերների հետ և ամեն ինչ անում է ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման և մարտունակության բարձրացման»,- ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.