ԿԽՄԿ-ն երկխոսում է ՀՀ իշխանությունների հետ՝ ադրբեջանցի զինծառայողներին անհապաղ տեսակցելու նպատակով

ԿԽՄԿ-ն երկխոսում է ՀՀ իշխանությունների հետ՝ ադրբեջանցի զինծառայողներին անհապաղ տեսակցելու նպատակով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել», – Aysor.am-ին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա նաև նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապի մեջ են ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ։

Leave a Reply

Your email address will not be published.