Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։
Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: