Սամվել Բաբայանը պատրաստվում է Ստեփանակերտում վրանային ակցիա սկսել. «Հրապարակ»

Սամվել Բաբայանը պատրաստվում է Ստեփանակերտում վրանային ակցիա սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով փետրվարի կեսերից տեղափոխվել է Արցախ, ակտիվ գործունեություն է ծավալում։ Մոտ ամիսուկես է՝ Բաբայանն ու նրա կուսակիցները թեեւ ոչ հրապարակային, բայց ակտիվ «քարոզարշավ» են իրականացնում, հանդիպում հանրության տարբեր շերտերի հետ, կոնսուլտացիաներ են անում քաղաքական եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, այցելում են գյուղեր, դպրոցներ, տարբեր հաստատություններ՝ փորձելով հանրային որոշակի աջակցության մթնոլորտ ստեղծել իրենց շուրջ

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո մեծ թվով արցախցիների վերաբերմունքը շրջադարձային փոփոխություն կրեց բունկերային գործունեություն ծավալած եւ ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցող Բաբայանի նկատմամբ։ Հերոսի եւ հավերժ «կամանդույուշչիի» կերպարը որոշակիորեն խամրեց։ Ս․ Բաբայանը պատերազմից հետո լքեց Արցախը, եկավ Հայաստան, սակայն նրա եւ ՀՀ իշխանությունների ջրերը մի առվով չհոսեցին, եւ 2 տարի անց նա կրկին վերադարձել է Արցախ՝ այստեղ դերակատարում ստանձնելու հավակնություններով։ Իսկ դրա համար, բնականաբար, նախ պետք է հանրային աջակցություն ունենալ, ինչն էլ փորձում է անել Բաբայանը՝ իր ակտիվությամբ։

Նյութն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.