Բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու բեռնատարը․ կան վիրավորներ

Բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու բեռնատարը․ կան վիրավորներ

Ապրիլի 15-ին մարդատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-19:10-ի սահմաններում՝ Երևան-Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհին բախվել են  Քարակերտ-Դալարիկ 2810 կմ պիկետ 9 երկաթգծի Գյումրի-Երևան երթուղին սպասարկող արագընթաց մարդատար գնացքը և FAW մակնիշի բեռնատար ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է բեռնատարի վարորդի, գնացքի վարորդի և վիրավորների ինքնությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published.