Երևանում կնոջ պարանոցը կտրած տղամարդը նետվել է հյուրանոցի 4-րդ հարկից. ՆԳՆ

Երևանում կնոջ պարանոցը կտրած տղամարդը նետվել է հյուրանոցի 4-րդ հարկից. ՆԳՆ

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Երևանի հյուրանոցներից մեկում կատարված սպանության փորձի մասին։
 Երեկ Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի հյուրանոցներից մեկում պարանոցի կտրած-արնահոսող վերք ստացած 75– ամյա կնոջը վնասվածքներ է հասցրել նրա որդին` Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 37-ամյա բնակիչը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։
«Պարզվել է, որ ժամը 13-ին հյուրանոցի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծեծել է մորը, դանակով կտրել պարանոցը, ինչից հետո փորձել է դիմել փախուստի` նետվելով հյուրանոցի 4-րդ հարկի բաց պատշգամբից»,– ասված է հաղորդագրությունում։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նյութն ՝ այստեղ 

 

Leave a Reply

Your email address will not be published.