Բաքուն «բզբզալու է» դրոշի միջադեպի շուրջ. ՀՀ–ն պետք է պատրաստ լինի. նախկին նախարար

Բաքուն «բզբզալու է» դրոշի միջադեպի շուրջ. ՀՀ–ն պետք է պատրաստ լինի. նախկին նախարար

Գաբրիել Ղազարյանը կարծում է, որ Հայաստանն ի սկզբանե պաշտոնական գրությունով պետք է ասեր, որ չի կարող ապահովել ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը։ Այդպես զերծ կմնար Երևանում թշնամի երկրի դրոշը ծածանելուց։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դրոշի հետ կապված միջադեպն իր հետքը թողնելու է Հայաստանի վրա. այդ միջադեպով Բաքվի բերանը լեզու դրվեց,և նա անպայման կօգտվի դրանից։ Sputnik Արմենիայի  հետ զրույցում նման տեսակետ է հայտնել  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը։
«Ասել եմ ու կասեմ` քաղաքականությունը չպետք է մտնի սպորտ։ Կա սպորտային հանրություն, սպորտային գաղափարներ, որն այդ ամեն ինչին դեմ է։ Սպորտային տեսանկյունից` մենք միգուցե ավելի շատ վնաս տվեցինք մեզ։ Ես վստահ եմ, որ Բաքվին դա պետք էր. մենք նրանց բերանում մեծ լեզու դրեցինք։ Հիմա պետք է պատրաստ լինենք, որ Բաքուն իր կողմից սկսելու է «բզբզել» այդ հարցի շուրջ, որ հայերը նման քայլ են արել, բնականաբար դարձնելու են մի հատ մեծ հարց»,–կարծում է Ղազարյանը։
«Երբ որ Միհրան Հարությունյանը (ըմբիշ,–խմբ.) մրցանակակիր էր, այդ ժամանակ ևս ՀՀ–ի դրոշը ծածանվել է։ Իսկ իրենք միանշանակ այստեղ տեղ չէին գրավելու , և իրենց դրոշը որևէ քաշային կարգում չէր ծածանվելու։ Ես դրանում վստահ եմ։ Իրենց այստեղ գալը, այնուհետև գնալը պարզապես դիվանագիտական և հաշվարկված քայլ էր»,–ասում է նա։
Ստեղծված իրավիճակում Ղազարյանը կարծում է, որ ամենախելացի քայլը կլիներ, որ Հայաստաննի սկզբանե պաշտոնական գրությունով ասեր, որ չի կարող ապահովել ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը։ Այդպես զերծ կմնար Հայաստանում թշնամի երկրի դրոշը ծածանելուց և հասարակության վրդովված արձագանքից։
Նա շեշտեց, որ 2020 թվականից հետո հայ մարզիկներն էլ Բաքվում անցկացվող բազմաթիվ մարզական միջոցառումների և առաջնությունների չեն մասնակցել` հաշվի առնելով ներկայիս հարաբերությունները։
Մանրամասներն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.