Գոռ Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ

Գոռ Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 67 կգ քաշային կարգում ասյօր մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը։

Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 145 կգ կշռող ծանրաձողը, որը նրան բերեց փոքր ոսկե մեդալ։

Այս քաշային կարգում՝ պոկում վարժությունում, երկրորդ հորիզոնականը բարձրացրած 141 կգ քաշով զբաղեցրեց Թուրքիայի ներկայացուցիչ Կահրիման Կանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց իսպանացի ծանրորդ Հերնանդես Մենդոզան՝ 140 կգ։ Առջևում հրում վարժությունն է։

Leave a Reply

Your email address will not be published.