Ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում ՔԿ-ն առերևույթ հանցակազմ չի նկատել. Մելիքյան

Ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում ՔԿ-ն առերևույթ հանցակազմ չի նկատել. Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է թե ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում քննչկան կոմիտեն առերևույթ հանցակազմ չի նկատել և ըստ այդմ կազմել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։

Նա նաեւ նշել է. «Ի տարբերություն նախորդ օրենսգրով նախատեսված՝ քրգործի հարուցումը մերժելու որոշման՝ քրվարույթ չնախաձեռնելու արձանագրություն կարող է կազմվել սոսկ այն բացառիկ դեպքերում, երբ հանցակազմի բացակայությունը կասկածից վեր է։ Օրինակ՝ մեկը դիմի ոստիկանություն ու պնդի, որ ծանոթի նավսի պատճառով ընկել ու ոտքը ջարդել է, կամ, չգիտեմ, հարևանը պարտքը չի վերադարձրել, և այլն։ Եթե նշյալ իսկ հիմք կա, որ կատարվել է հանցանք, պետք է վարույթը նախաձեռնել։

Վերը նշված քպ-ականներից առաջինի արարքը այնքան է քննարկվել, որ բոլորս թերևս կարող ենք մեզ ականատես զգալ։ Դե իսկ երկրորդի խոսքը հեռարձակվում էր «ուղիղ եթերով», ուստի բոլորիս աչքի առաջ էր (ականջ-լեզու կտրել սպառնացող կտրիճն է):

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.