«Մանթաշյանց» ԳՄ-ի հերթական business weekend-ը Հանքավանում (լուսանկարներ)

«Մանթաշյանց» ԳՄ-ի հերթական business weekend-ը Հանքավանում (լուսանկարներ)

Ապրիլի 15-ին մեկնարկեց «Մանթաշյանց» ԳՄ հերթական business weekend-ից: Միության ամենամեծ բիզնես հավաքին այս անգամ ներկա էր ավելի քան 200 անդամ Հայաստանի  4 և արտերկրի 3 մասնաճյուղերից։ Գործընկերների համար բացման խոսքով հանդես եկավ «Մանթաշյանց» ԳՄ համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը, ով, ամփոփելով վերջին ամիսներին կատարած աշխատանքները, նշեց, որ առջևում նոր գլոբալ ծրագրեր են, իսկ գերնպատակից մեկը՝ նոր մասնաճյուղերն են Հայաստանի 2  մարզում և աշխարհի 5 քաղաքում։

 

Վահրամ Միրաքյանի խոսքով նման բիզնես վիքենդները տեղի են ունենում երեք ամիսը մեկ անգամ, սա հնարավորություն է տալիս միության անդամ համարվող գործարարներին ավելի մտերին ու ջերմ միջավայրում շփվել միմյանց հետ, ինչպես նաև կարողանալ համախբվել մեկ նպատակի շուրջ։

Ներկա գտնվող գործարարները ողջ ընթացքում ակտիվ քննարկումներ էին կատարում։ Իդրամ-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով հետագա սպասելիքները շատ են և դրանցից ամենակարևորը ակումբի զարգացումն է։ «Մանթաշյանց» ԳՄ-ը յուրաքանչյուր ամիս համալրվում է նոր անդամներով, վերջին երկու ամսվա ընթացքում հասցրել է համալրվել  ևս 20-ից ավելի նոր անդամներով, որոնք նույնպես ներկա էին բիզնես հավաքին։ Համահիմնադիր նախագահը միջոցառման երկրորդ հատվածում ներկայացրեց նրանց։ Անդամներից յուրաքանչյուրը իր երախտիքն ու գոհունակությունը հայտնեց միության անդամ դառնալու համար, ինչպես նաև խոստացան ամեն պարագայում իրենց ներդրումներն ունենալ կարևոր նպատակների ու ծրագրերի իրականացման հարցում։ Բացի քննարկումներից ու մտքերի փոխանակումից միությունը գործարարների համար պատրաստել էլ մի շարք անակնկալներ։ Հավաքի ընթացքում հյուրերին ցուցադրվեց նաև գեղեցիկ պարային բեմադրություն։

 

Բաց TV-ին Ձեզ է ներկայացնում «Մանթաշյանց» ԳՄ business weekend-ը լուսանկարներով:

 

Leave a Reply

Your email address will not be published.