Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան

Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ  2018 թվականի առկա բանակցային ժառանգության մեջ ԼՂ ժողովուրդ հասկացություն գոյություն չունի,  կա ԼՂ ամբողջ բնակչություն հասկացություն, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ասում ենք ինքնորոշում, ումից ու որտեղից ենք ինքնորոշվում, օրինակ՝ ինչո՞ւ չենք ասում Հայաստանն ինքնորոշվի, որովհետև Հայաստանն ինքնորոշվել է 1991թվականին Ալմաթայի հռչակագրով», – նշեց նա:

Վարչապետի խոսքով՝  հայկական կոնցեպտ է եղել՝  Լեռնային Ղարաբաղն էլ Հայաստանի, Ադրբեջանի ու մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային Միությունից:

«Եղել է թեզ, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում ու դա եղել է հայկական կոնսենսուսային դիրքորոշում: 2007 թվականին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումն ու ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ. ինչո՞ւ պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե մենք ԼՂ-ն չենք ճանաչում Ադրբեջանի մաս: Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս ու ողջ պատերազմները դրա հետ են կապված եղել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝  պետք է առերեսվել այս իրողության հետ:

Leave a Reply

Your email address will not be published.