Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, թե նախորդ երեք իշխանությունների ժամանակ բանակցված ցանկացած փաստաթուղթ, եթե կյանքի կոչվեր, շատ ավելի լավն էր լինելու, քան կա գործող իշխանության կառավարման արդյունքում:
«Դուք ասացիք, որ իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետև ես չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին: 2019 թվականի ամռանը սեղանին դրված փաստաթուղթը ինձնից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է և այն իրավիճակի ամփոփումն է, երբ Սերժ Սարգսյանն էլի այս ամբիոնից հայտնի հայտարարությունն արեց», – արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե ինքնորոշման հետ կապված իր վերաբերմունքը հենց սկզբից է փոխվել:
Վարչապետը հայտարարեց, թե 2019 թվականի մարտին ԼՂ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ինքն ասել է նույն բանը, ինչ հիմա է ասում:
Ըստ Փաշինյանի՝ իր սխալն այն է, որ ինքն այն ժամանակ պետք է այդ բանակցային թղթերը ցույց տար, ասեր, որ հասել են այդ կետին, տարբերակ չունեն:
«Այ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել, որ այս խաղն ավարտված խաղ է: Այ դա իմ սխալն է», – ասաց Փաշինյանը:
Մանրամասն ՝ այստեղ