Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-23-ը։
 Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը (61 կգ) 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հավելենք, որ նա պայքարը սկսել էր 1/4-ից։
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-23-ը։
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը(57 կգ), Արսեն Հարությունյանը(61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը(70 կգ), Հրայր Ալիխանյանը(74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ)։
Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.