Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության հոդվածով հարուցված վարույթների շրջանակում

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության հոդվածով հարուցված վարույթների շրջանակում

Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ասաց՝ պաշտոնական տեղեկատվություն են ստացել, որ պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթ է հարուցված: Նա հետաքրքրվեց՝  վարչապետն այդ վարույթներով ներգրավվա՞ծ է, կամ հարցաքննվե՞լ է:

«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ», – պատասխանեց Փաշինյանը:

Վարչապետն ընդդիմությանը հորդորեց գալ  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրեն հարցաքննել:

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.