«Հրապարակ». Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքում լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, մասնակիցներից մեկը դանակահարել է պատգամավորի

«Հրապարակ». Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքում լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, մասնակիցներից մեկը դանակահարել է պատգամավորի

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ավարտ է ունեցել։ Մեր տեղեկություններով, ապրիլի 16-ին Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում համախոհների հետ հանդիպման ավարտից հետո կրքերն այնքան են շիկացել, որ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, և սրահի բակում հավաքի մասնակիցներից մեկը դանակահարել է ԱՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին, ով Բաբայանի կուսակիցն է։ Պատգամավորը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն երեկ չպատասխանեց մեր զանգերին։

Տեղեկացրել էինք, որ Բաբայանը պատրաստվում է ապրիլի վերջին վրանային հավաք սկսել Վերածննդի հրապարակում և ակտիվ հանդիպումների շարք է սկսել Արցախում։ Սակայն հիշյալ հավաքին՝ 4 հարյուր տեղանոց սրահում անգամ 100 մարդ չի եղել»։

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.