Բացառում եմ. Խաչատրյանը` ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին փոխանակելու մասին

Բացառում եմ. Խաչատրյանը` ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին փոխանակելու մասին

Արմեն Խաչատրյանը նշեց, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների արարքը որակվելու է, նրանք դատվելու են:
Բացառվում է, որ ՀՀ սահմանը հատած երկու ադրբեջանցիներին այս պահին Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ փոխանակելու բանակցություններ սկսվեն։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նշենք, որ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։ Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Ավելին, նրանցից մեկը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող տղամարդու սպանության մեջ։
«Եթե տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական գործընթացներ գնան: Պետք է հիշել` մենք էլ Ադրբեջանում գերիներ ունենք. ինչ պրոցեսներ կընթանան՝ չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է` քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, արարքը որակվելու է, հանցագործը դատվելու է: Դրանից հետո ինչ պետական պայմանավորվածություններ կլինեն՝ կախված է իրավիճակից»,–ասաց Խաչատրյանը։

Leave a Reply

Your email address will not be published.