Հրդեհի հետևանքով մահացել է 21 մարդ. Միջազգային լուրեր (տեսանյութ)

Հրդեհի հետևանքով մահացել է 21 մարդ. Միջազգային լուրեր (տեսանյութ)

Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի զոհ է դարձել 21 մարդ։ Այս մասին հայտնում են մարզային հրշեջ-փրկարարական ծառայությունից։ Ինչպես հայտնում է չինական Սինհույա գործակալությունը, տարհանվել է 71 հիվանդ։ Հրդեհի պատճառները ներկայումս հետաքննվում են: Լիբանանի մայրաքաղաքում ցուցարարները փորձել են մագլցել երկրի կառավարության շենքի շուրջ գտնվող պատնեշներից ներս։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դա հանգեցրել է իրավապահների հետ բախումների։ Բեյրութում զանգվածային ցույցը կապված է թոշակների և աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.