Ապրիլի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 16 և 18 շենքերի միջնամասում գտնվող, նոր կառուցվող շենքի տարածքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ձյութի հալեցման ընթացքում հրդեհ է բռնկվել, որն այնուհետև ինքնամարվել է: Հրդեհից այրվածքներ են ստացել «ԴԵԴԱԼ» ՍՊ ընկերության աշխատակիցներ Հրաչ Շաքարյանը, Ալեն Միքայելյանը և Մուրադ Ստեփանյանը, ովքեր հոսպիտալացվել են Կապանի բժշկական կենտրոն: