Չեն կարող մեզ տեղահան անել, որ իրենք շահույթ ստանան. ֆիրդուսցիները կառավարության մոտ են

Չեն կարող մեզ տեղահան անել, որ իրենք շահույթ ստանան. ֆիրդուսցիները կառավարության մոտ են

«Ֆիրդուսի» թաղամասի բնակիչները բողոքում են, որ մարտի 22-ից մինչ օրս իրենց ներկայացրած դիմումին ոչ ոք չի արձագանքել, այդ պատճառով էլ հերթական անգամ եկել են գործադիրի դիմաց։
Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները կրկին կառավարության դիմաց են.նրանք պահանջում են հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
Նշենք, որ դեռ 2015 թվականին ՀՀ կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։
Հավելենք, որ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:
Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.