«Չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»․ Թագուհի Թովմասյանն ակցիա է արել

«Չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»․ Թագուհի Թովմասյանն ակցիա է արել

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում և չի իջնելու ամբիոնից։

Պատգամավորի խոսքով՝ երեք օր շարունակ Կառավարության կատարողականի ժամանակ իշխանությունը խաբեությամբ է զբաղված։

«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը և հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք և հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։

«Հիմա սրա իմաստը ո՞րն է, որ անվտանգությունը ձեզ ուղեկցի դուրս ու լուսանկար լինի՞։ Ձեր արածը ո՞նց եք բացատրելու՝ հատկապես որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ Ես չեմ եկել ձեր հետ վիճելու ։ Լքեք դահլիճն արագ»,- հորդորեց Ալեն Սիմոնյանը։

Թագուհի Թովմասյանի ակցիային միացան նաև ընդդիմադիր այլ պատգամավորներ։

Leave a Reply

Your email address will not be published.