Հովիկ Աղազարյանը Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Հովիկ Աղազարյանը Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Հանձնաժողովի հայտնի նիստից հետո, երբ լրագրողները ինձ հարցրին այդ իրավիճակի հետ կապված, ասացի, որ նախաձեռնելու եմ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց, հետո նախաձեռնել եմ այն։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ամենայն հավանականությամբ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա։ Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին, սարքեց այս շոուն՝ հետապնդելով երկու նպատակ․ ճնշում գործադրել մեր խմբակցության որոշ գործընկերների վրա և հանրությանը ցույց տալ, որ ինքը համարձակ ելույթ ունեցավ ու այդ ամեն ինչը դրա համար տեղի ունեցավ»,- ասաց Հովիկ Աղազարյանը։

Leave a Reply

Your email address will not be published.