Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեության ընթացիկ հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են մարմնի կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը հստակեցնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published.