Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը արդիական են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը արդիական են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Իրավիճակը Հարավային Կովկասում բարդ ու պայթյունավտանգ է։ Իսկ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը արդիական են։ Ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն որոշումը Ադրբեջանի հետ հակամարտության կամ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Բայց եթե ՀԱՊԿ-ը ժամանակին ունենար տեղեկատվական-վերլուծական կենտրոն, եթե այս կենտրոնի մասնագետներն ակտիվորեն հետևեին, այսպես ասած, նախապատերազմական իրավիճակին, որոշ իրադարձությունների հնարավոր զարգացումը մոդելավորեին՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, միգուցե պաշտոնական Երևանը ավելի պատրաստված լիներ և որոշ հանգամանքներում կգործեր իր համար ավելի մեծ օգուտով»,-նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.