Եկեք, հետևեք, տեսեք, թե ում հետ և ոնց է գալիս համալսարան․ Իրավագիտության ֆակուլտետի դեկանը՝ Աննա Վարդապետյանի՝ թիկնապահների ուղեկցությամբ համալսարան գալու մասին․ «Հրապարակ»

Եկեք, հետևեք, տեսեք, թե ում հետ և ոնց է գալիս համալսարան․ Իրավագիտության ֆակուլտետի դեկանը՝ Աննա Վարդապետյանի՝ թիկնապահների ուղեկցությամբ համալսարան գալու մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Վարդապետյանը, մինչ գլխավոր դատախազ դառնալը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներից էր: Մենք Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ Աննա Վարդապետյանը շարունակո՞ւմ է դասախոսել ֆակուլտետում։ «Դասավանդում է բակալավրիատում, իր մասնագիտական առարկան քրեական իրավունքն է, եւ ծանրաբեռնվածություն ունի ոչ միայն այս պահին, այլեւ` վաղուց»,- ասաց նա: Իսկ ի՞նչ հաճախականությամբ է համալսարան այցելում։

«Ինչքան որ ժամերը պահանջում են՝ այդքան: Աշխատում է համատեղության կարգով, ոչ հաստիքային` ժամավճարային հիմունքներով»: Մենք տեղեկություն ունեինք, որ գլխավոր դատախազը թիկնապահների ուղեկցությամբ է գնում ԵՊՀ, եւ նրանք ուղեկցում են մինչեւ լսարան, սակայն, չգիտես ինչու, դեկանին դուր չեկավ հարցը, թե ում ուղեկցությամբ է նա հաճախում ԵՊՀ, եւ որտեղ են նրան սպասում թիկնապահները։ «Եկեք, հետեւեք, տեսեք, թե ում հետ եւ ոնց է գալիս համալսարան»»:

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.