Հասարակ քաղաքացիներին պատժում են, ՔՊ-ականներին՝ ոչ. ինչու են օգտատերերը հայտնվել դատարանում. «Ժողովուրդ»

Հասարակ քաղաքացիներին պատժում են, ՔՊ-ականներին՝ ոչ. ինչու են օգտատերերը հայտնվել դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ընտրում էին ՄԻՊ թեկնածուին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմության թեկնածու էդգար Ղազարյանի հասցեին: Գործը հասավ իրավապահներին: ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություն ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հայտնելով, որ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, խուլիգանական պահվածք, այլեւ սպառնալիքներ է հնչեցրել: ՀՀ քննչական կոմիտեն պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելի է, քանի որ հիմքերը բացակայում են:

Նույն իրավապահ համակարգը, որը Հովհաննիսյանի սպառնալիքների ու գործողությունների մեջ հանցակազմ չի տեսնում, շարքային քաղաքացիների նմանօրինակ հայտարարությունների առիթով քրգործ է հարուցում եւ նրանց հասցնում դատարանի դռները: Խոսենք փաստերով. քաղաքացի Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հանդես է եկել բռնություն գործադրելու հրապարակային կոչով, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը: Այսպես, 01.04.2023թ. AntFake.am կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոյեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05» վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում, որով Նարեկ Սամսոնյանը պատգամավորներին հորդորում է հետեւել պատգամավոր Մհեր Սահակյանի օրինակին՝ մասնավորապես նշելով, որ «կատաղած շանը կանխելու համար կան ոչ ֆիզիկապես սպանելու օրինակներ»:

Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.