Առաջ չէինք կրակում. պատերազմից հետո իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը, հիմա կրակում ենք. Անդրանիկ Քոչարյան

Առաջ չէինք կրակում. պատերազմից հետո իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը, հիմա կրակում ենք. Անդրանիկ Քոչարյան

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին ասաց , որ մենք էլ ենք կրակում, էն ինչ որ մերն ա՝ մերն ա.

«Ամենակարևոր բանը, եկեք արձանագրենք՝ էն ինչ որ մերն ա՝ մերն ա։ Եթե կրակեն՝ մենք կրակելու ենք, առաջ իրանք կրակում էին, մենք չէինք կրակում, պատերազմից հետո։ Իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Էսօր, եթե իրենք կրակում են, տեսնում եք՝ կրակում ենք։ Եթե մենք առաջ ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չի։ Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ և եթե անում ենք ռեֆորմներ, դա օր առաջ դառնա իրականություն։ Դա նշանակում է՝ կրթություն, սպառազինություն, կառավարում և համբերատարություն», – հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.