Զոհվածների ծնողների ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպումը փակ է լինելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Տեղեկությունը հայտնում է ծնողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։
Ապրիլի 18-ին տեղեկացրել էինք, որ ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում են պահանջում։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և խոստացել պահանջը փոխանցել վարչապետին և նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ պաշտոնյաները մինչև նախաքննության ավարտը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։ Երեք օր անց` ապրիլի 21-ին ծնողները փակել էին Հանրապետության հրապարակին հարակից փողոցները և նույն պահանջը ներկայացրել։ Հետո հայտնի էր դարձել, որ նրանք հանդիպում են ունեցել Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ։
«Հայտնում եմ, որ ապրիլի 27-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։ Հանդիպումը լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները»,– ֆեյսբուքյան էջում գրել է Նորիկյանը։
Նյութն ՝ այստեղ