Ի՞նչ իրավիճակ է Լաչինի անցակետում․ Նոր մանրամասներ․ Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Ի՞նչ իրավիճակ է Լաչինի անցակետում․ Նոր մանրամասներ․ Հակիրճ լուրեր (տեսանյութ)

Տեղ համայնքում գյուղացիները մշակում են իրենց տնամերձ հողատարածքները, աշակերտները դպրոց են հաճախում, որոնց ծնողներից շատերը առաջնգծում են եւ զենքը ձեռքին պաշտպանում են իրենց ընտանիքների անդորրը: Գյուղի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիանա Սարգսյանը նշում է, որ Տեղում հասակ առած երեխաների համար հայրենասիրությունը լոկ խոսք չէ. «Պատերազմից հետո երբ իմ ընտանիքում էլ կորուստ եղավ, դասարան մտա, երեխաները բոլորը վախենում էին դեմքիս նայել, ժպտալով շարունակեցի դասը, որ ցույց տայի, որ մեր մեջ ոչինչ չի փոխվել, ընդհակառակը՝ մենք ավելի հզորացել ենք»,-ասաց նա:

Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն էլ նշեց. «Գյուղացին պինդ կանգնած է, ամեն վայրկյան կանգնած է զինվորի կողքին: Շուրջ մեկ տարի է, որ գյուղացիները աշխարհազորային ստորաբաժանման կազմում բանակի զինծառայողների հետ ուս-ուսի կանգնած են հակառակքորդին դեմ-հանդիման»:

 

Leave a Reply

Your email address will not be published.