Պայթյունի հետևանքով մահացել է 16 մարդ. Միջազգային լուրեր (տեսանյութ)

Պայթյունի հետևանքով մահացել է 16 մարդ. Միջազգային լուրեր (տեսանյութ)

Ինդոնեզիայում հզոր երկրաշարժի հետևանքով վնասվել է Մենթավայ կղզու հիվանդանոցը, ցունամիի վտանգի պատճառով հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախչել բարձրադիր տեղանքները։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումներն զգացվել են Արևմտյան Սումատրա և Հյուսիսային Սումատրա նահանգների մի շարք շրջաններում ու քաղաքներում, իսկ որոշ բնակավայրերում իշխանությունները կարգադրել են մարդկանց տարհանել բարձրադիր վայրեր։ Ազգային սեյսմոլոգիական գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուհարիի խոսքով՝ Արևմտյան Սումատրա նահանգի, այդ թվում՝ նահանգի մայրաքաղաք Պադանգի բնակիչները ստորգետնյա ցնցումներն զգացել են մոտ 30 վայրկյան։

Երկրաշարժից հետո հետցնցումներ են եղել, որոնց ուժգնությունը հասել է 5,8 բալի։ Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի գործակալությունը երկրաշարժից հետո հայտարարել է ցունամիի վտանգի մասին, սակայն երկու ժամ անց նախազգուշացումը չեղարկվել է։

 

Leave a Reply

Your email address will not be published.