Հայկական բանակի թուլության մասին այս բոլոր խոսակցությունները ճիշտ չեն․ «Իրավունք»

Հայկական բանակի թուլության մասին այս բոլոր խոսակցությունները ճիշտ չեն․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով Հակար գետի կամուրջի արգելափակմանը եւ թշնամու հեռահար նպատակներին` «Իրավունքի» հետ զրույցում Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ  Բորիս Առուշանյանն ասաց.

-Սա մարտահրավեր է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար: Ադրբեջանը հասկանում է, որ Արցախն այլևս չի կարող հանդուրժել Ալիևի լկտի գործողությունները: Դա նշանակում է, որ նա միտումնավոր նոր լայնածավալ պատերազմ է ծրագրում, շտապում է, կարծում է, որ ժամանակն է Արցախի խնդրի վերջնական լուծման համար:

Մեր «իմաստունները» 1994 թվականից հետո մեզ իրենց գործողություններով ծուղակը գցեցին, և միայն ուժով է հնարավոր շտկել իրավիճակը: Մենք անընդհատ ուշանում ենք, թույլ ենք տալիս մեզ խաբել, անընդհատ զիջում ենք ագրեսորին…

Մենք պետք է անհապաղ ուժով գրավենք Հակարի կամուրջը և այն պահենք մեր մշտական հսկողության տակ: Հայկական բանակի թուլության մասին այս բոլոր խոսակցությունները ճիշտ չեն: Եթե 1992-ին մենք կռվել ենք թուրքերի տասնապատիկ գերազանցող ուժերի դեմ, ապա այսօր ի՞նչն է խանգարում Հայաստանին` հակահարված տալ նրանց: Ի վերջո, ուժերի հարաբերակցությունը շատ ավելի փոքր է»:

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.