Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերի ժամանակ

Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերի ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ժամանակ։ Այս մասին հայտնում է TRT World-ը։
Երեքշաբթի՝ ապրիլի 25-ին, Էրդողանը երեք նախընտրական ելույթ է ունեցել մայիսի 14-ին նշանակված խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին։ Նա երեկոն պետք է ավարտեր Ulke TV-ի և Channel 7-ի հետ համատեղ ուղիղ հարցազրույցով։
Էրդողանի ելույթը հեռուստատեսությամբ սկսվել է նախատեսվածից մեկուկես ժամ ուշ, սակայն հաղորդման մեկնարկից 10 րոպե անց ընդհատվել է։ Որոշ ժամանակ անց ուղիղ հեռարձակումը շարունակվել է, Թուրքիայի նախագահը ներողություն է խնդրել ուղիղ եթերում վատանալու համար։

«Երեկ և այսօր ծանր օրեր էին, ես հիվանդացել եմ ստամոքսի գրիպով: Ինչ-որ պահի ես մտածեցի, որ սխալ կհասկացվի, եթե մենք չեղարկենք ծրագիրը: Մենք խոստացել ենք: Ես հայցում եմ հանդիսատեսի ներողամտությունը»,- ասել է Էրդողանը։

 

Leave a Reply

Your email address will not be published.